ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի հավաքականը ցուցակում 9 հորիզոնականով նահանջել է` զբաղեցնելով 121-րդ տեղը: Դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին: Ընդհանրապես առաջին տասնյակում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Բոլոր հավաքականներն էլ պահպանել են իրենց դիրքերը:
Մեր հավաքականի երեկվա մրցակից Լատվիայի ընտրանին 3 հորիզոնականով բարձրացել է եւ զբաղեցնում է 67-րդ տեղը: Ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի առաջիկա մրցակից էստոնացիները դասակարգման ցուցակում տեղ են զբաղեցրել մեր ֆուտբոլիստների հարեւանությամբ` 122-րդ հորիզոնականում: Իսպանացիներից հետո մեր մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունեն թուրքերը, որոնք եզրափակում են լավագույն տասնյակը: Բելգիայի ընտրանին մեկ հորիզոնականով բարձրացել է եւ ընթանում է 53-րդ տեղում: Բոսնիացիներն էլ 2 տեղով առաջադիմել են եւ զբաղեցնում են 59-րդ հորիզոնականը:
Նախորդ ամսվա համեմատ ամենամեծ առաջընթացն ունեցել է Նիկարագուայի հավաքականը, որը վարկանիշն ավելացրել է 176-ով եւ միանգամից 50 տեղով բարձրացել է: 33 հորիզոնականով առաջընթաց է ունեցել Պանամայի հավաքականը: Իսկ ահա Եգիպտոսի ընտրանին 15 տեղով նահանջել է:
Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:
1. Իսպանիա | 1693 |
2. Գերմանիա | 1403 |
3. Հոլանդիա | 1357 |
4. Իտալիա | 1318 |
5. Բրազիլիա | 1248 |
6. Արգենտինա | 1181 |
7. Խորվաթիա | 1175 |
8. Անգլիա | 1136 |
9. Ռուսաստան | 1119 |
10. Թուրքիա | 1040 |
14. Ուկրաինա | 932 |
48. Լիտվա | 595 |
67. Լատվիա | 492 |
72. Ուզբեկստան | 476 |
90. Բելառուս | 395 |
99. Մոլդովա | 362 |
108. Վրաստան | 327 |
121. Հայաստան | 278 |
122. Էստոնիա | 265 |
136. Ադրբեջան | 213 |
140. Ղազախստան | 206 |
147. Տաջիկստան | 162 |
155. Թուրքմենստան | 131 |
159. Ղրղըզստան | 112 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ