«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2009-02-11 | #23, 2009-02-12 | #24, 2009-02-13


ԴՈԿՏ. ՌՈԲԵՐՏ ԱԲԳԱՐՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Վուստերում ծնված (Մասաչուսեթս, ԱՄՆ) դոկտ Ռոբերտ Աբգարյանի անունով էլեկտրոնային միկրոսկոպիայի ինտեգրալային բաժանմունք է ստեղծվել Ատլանտայի Էմորի համալսարանում, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Դոկտ. Ռոբերտ Ֆիլիպ Աբգարյանը 1985-ից մինչեւ 52 տարեկանում արկածի հետեւանքով իր վաղաժամ մահըՙ 2006-ին, եղել է հիմնադիր-տնօրենն այդ համալսարանի միջճյուղային գիտական կենտրոնի եւ միջազգային ճանաչում ձեռք բերել որպես քրոմի օգտագործման նոր մեթոդներ հայտնագործող եւ զարգացնող: Ավարտել է Վուստերի պոլիտեխնիկական ինստիտուտը եւ Կլարք համալսարանը, որտեղ էլ պաշտպանել է իր դոկտորական թեզը: Հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են միջազգային պարբերականներում, որոնց խմբագրական կազմի անդամներից է եղել: Որպես տեխնիկ աշխատել է Նոբելյան մրցանակի արժանացած Ջորջ Պալադեի հետ Եյլ համալսարանում, իսկ որպես կառավարիչ-տնօրենՙ էլեկտրոնային միկրոսկոպիայի բաժնիՙ Լուիզվիլ համալսարանում: Հետագայում զբաղեցրել է նաեւ Ամերիկյան միկրոսկոպիայի ընկերության միջազգային կոմիտեի նախագահի պաշտոնը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4