«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2009-02-13 | #25, 2009-02-14 | #26, 2009-02-17


ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Երեկ հերթական նիստ էր գումարել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը: Նիստը նախագահում էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

  Դ. Հարությունյանը տեղեկացրեց, որ այլընտրանքային կարգով Քրեական օրենսգրքի «Իշխանությունը յուրացնելը» (300) հոդվածի երկու տարբերակներ կներկայացվեն: Հարությունյանի առաջարկած տարբերակով` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: Նախատեսվում է հանցագործության նախապատրաստության փուլում դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձին ազատել քրեական պատասխանատվությունից: Աշխատանքային խմբի ղեկավարն ընդգծեց, որ օրենսդրորեն նախապատրաստության եւ հանցափորձի փուլերը տարանջատված են, ուստի 3-րդ կետը տարակարծությունների առիթ չի տա: Քանի որ պահանջվել է պատժամիջոցների մասով հստակեցումներ կատարել, ուստի ամրագրվել են օրենսդրությունում գործող պատժամիջոցները:

Իշխանությունը պահելուն վերաբերող կետում առաջարկվում է Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժել ազատազրկմամբ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4