Եվրոհանձնաժողովի փորձագետների խումբը, Առեւտրային հարաբերությունների գլխավոր տնօրենությունը ներկայացնող տնօրեն Եվա Սինովիչի գլխավորությամբ փետրվարի 18-19 փաստահավաք առաքելությամբ կժամանի Երեւան:
Եվրոհանձնաժողովի խումբը երկօրյա հանդիպումներ կունենա հայաստանյան իշխանությունների հետ: Քննարկումները հնարավորություն կտան Եվրոհանձնաժողովին սահմանելու առաջնային կարեւորության բարեփոխումները, որոնք եւ կօգնեն Հայաստանին նախապատրաստվել ԵՄ հետ ազատ առեւտրի համապարփակ համաձայնագրի մասին բանակցություններին:
ԵՄ եւ Հայաստանի միջեւ ազատ առեւտրի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը, որն Արեւելյան գործընկերության կարեւոր բաղադրիչներից մեկն է, կտանի դեպի առեւտրի եւ տնտեսության ոլորտում Հայաստանի իրական ինտեգրում ԵՄ հետ:
Ն. Մ.