Փետրվարի 16-ին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանումՙ Եմեն ուղեւորվելուց առաջ, արտգործնախարար Ալի Բաբաջանին թուրք լրագրողները հիշեցրել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել» խոսքերը: Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, նա զգուշացրել է Ադրբեջանին եւ Հայաստանին, որ բանակցային գործընթացի ժամանակ հայտարարություններ անելիս պետք է ուշադիր լինել: Ապա Բաբաջանը շարունակել է. «Մեդվեդեւի եւ Պուտինի հետ հանդիպումներում ընդգծել ենք գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը եւ ռուսական կողմին հայտնել ենք, որ այդ հարցում Թուրքիան պատրաստ է ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն»:
Հ. Չ.