«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2009-02-14 | #26, 2009-02-17 | #27, 2009-02-18


ՀԱՅ ՀՈԿԵՅԻՍՏՆԵՐԻ ՎՐԱՍՏԱՆՅԱՆ ՄՐՑՈՒՂԵՐԹԸ

Տափօղակով հոկեյի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Բակուրիանիում ուսումնամարզական հավաք անցկացրեց, որի ընթացքում ուժերը փորձարկեց Վրաստանի հոկեյիստների հետ: Առաջին խաղում մեր հոկեյիստները 1-0 հաշվով հաղթեցին Վրաստանի ազգային հավաքականին, որից հետո 0-3 հաշվով պարտվեցին «Բակուրիանի» թիմին: Թբիլիսիի ակումբային հավաքականի հետ խաղում մեր թիմի դարպասը 4 անպատասխան տափօղակ հայտնվեց: Իսկ ահա «Թբիլիսի» թիմին մեր հոկեյիստները հաղթեցին 3-2 հաշվով:

Ինչպես հայտնի է, անցյալ տարի հոկեյի միջազգային ֆեդերացիան մեկ տարով որակազրկել էր մեր հավաքականներին, ուստի նրանք այս տարի իրավունք չունեն մասնակցելու ընտրական մրցախաղերին: Այդ պատճառով էլ պատանեկան հավաքականը մեկնել էր Վրաստան: Այս անգամ հավաքականում ընդգրկված էին միայն հայ հոկեյիստները, որոնց մարզիչները փորձարկելու հնարավորություն ստացան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4