«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2009-02-14 | #26, 2009-02-17 | #27, 2009-02-18


ԵՐԵՔ ՄԵԴԱԼ ԹԵՀՐԱՆՈՒՄ

Թեհրանում անցկացված «Արեւածագի 10 օր» անվանումը կրող միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի թեթեւատլետները երեք մեդալ նվաճեցին: Լավագույն արդյունքի հասավ Հայկանուշ Բեգլարյանը, որը դարձավ հեռացատկի մրցումների հաղթող: Հատկանշական է, որ նա իր անձնական ռեկորդից ցածր արդյունք ցույց տվեց, սակայն դա էլ բավարար էր հաղթող ճանաչվելու համար: 1500 մ վազքում բրոնզե մրցանակակիր դարձավ Սեւակ Եղիկյանը: 800 մ վազքում էլ նույնպիսի նվաճման հասավ Արամ Դավթյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4