Երեւանի ավագանու ընտրություններն այս տարվա մայիսի 31-ին անցկացնելու որոշում է ընդունել երեկ Հայաստանի կառավարությունը: Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով կառավարությունը հատկացրել է 183 մլն դրամ: Ավագանու ընտրություններն, ըստ էության, Երեւանի քաղաքապետի ընտրություններն են, քանի որ, համաձայն օրենքի, ավագանու ընտրություններում ձայների 50 տոկոսից ավելի ստացած կուսակցական ցանկի առաջին դեմքը ընտրվում է Երեւանի քաղաքապետ:
Ա. Մ.