Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկի» մամուլի ծառայությունից, բանկն արժանացել է որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատի: Այն շնորհել է AB Certification ֆրանսիական անկախ աուդիտորական ընկերությունը, 2008-ի դեկտեմբերին «Արդշինինվեստբանկում» իրականացված որակի կառավարման ստանդարտի համապատասխանության աուդիտի դրական եզրակացության հիման վրա: Բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանը նշել է, որ ISO 9001:2000 սերտիֆիկատի տրամադրումը այն մեծածավալ աշխատանքի արդյունքն է, որը «մշտապես իրականացնում է բանկը` առավել որակյալ եւ ժամանակակից բանկային ծառայությունների ներդրման, ինչպես նաեւ այդ գործընթացները կառավարելի եւ վստահելի դարձնելու համար»: Նա նաեւ նշել է, որ «Արդշինինվեստբանկը» հայաստանյան այն փոքրաթիվ բանկերից է, որն ունի նման սերտիֆիկատ:
Ա. Մ.