Իր առաջին եւ առայժմ միակ գրքով հայտնի դարձած եւ Նյու Յորքի գրքի տոնավաճառի 2008-ի մրցանակին արժանացած (լավագույն պատմաբան հուշագրության անվանակարգում) հեղինակ Մարգարետ Աճեմյան-Անետը հունվարի 27-ին, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 31-ի տեղեկության, Նյու Յորքի Գրիգոր եւ Կլարա Զոհրապ կենտրոնում ներկայացրել է իր «Դռան թակոցը: Ճանապարհորդություն Հայոց ցեղասպանության մթության միջով» հատորը, որի հիմքում մագիստրոսի աստիճանի համար գրած իր թեզն է:
Անետը ծնվել է Նյու Յորքում: Բակալավրի աստիճան ստացել է «Գոդար» քոլեջից, իսկ մագիստրոսի աստիճանՙ «Գուշե» գեղարվեստի քոլեջից: Հեղինակել է հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր, դասախոսություններով հանդես եկել Մետրոպոլիտեն եւ Ֆիլադելֆիա արվեստի թանգարաններում: Մասնակցել է «Արվեստըՙ դպրոցում» ծրագրին:
Գիրքը ծնվել է մոր հետ զրույցներից: 98-ամյա մայրըՙ Եսթերը ցեղասպանությունից մազապուրծ հայուհի է, որը ապաստան է գտնում Միացյալ Նահանգներում: «Հիմնական նպատակս օտարիներին ծանոթացնելն է այդ ահավոր, մղձավանջային իրադարձություններին», նշել է նա իր խոսքում: Ներկաների թվում է եղել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Հ. Ծ.