Ադրբեջանը հերթական անգամ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից դուրս շարունակում է կատարել քայլեր, որոնք ուղղված են ոչ միայն Հայաստանի դեմ, այլեւ խոչընդոտում են հակամարտության կարգավորման ողջ գործընթացը:
Դեռեւս անցյալ տարի Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես եկավ նախաձեռնությամբ, որը բանաձեւի տեսք ստացավՙ ամրագրելով «իրավիճակ գրավյալ տարածքներում»: Այս տարի եւս ՄԱԿ-ի շրջանակներում Ադրբեջանը երկու նոր նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ, որոնց առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնելՙ հստակորեն ընդգծելով, որ այդօրինակ գործողություններն ու քայլերը խանգարում են խաղաղ բանակցությունների գործընթացին:
Երեկ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների մտահոգությանը, ընդ-գծեց, որ չկա ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման այլընտրանք: Ըստ Նալբանդյանի, երբ ԵԱՀԿ անդամ 56 երկիր, եռանախագահներն ասում են, որ մի կողմի այդպիսի քայլերը խանգարում են խաղաղ գործընթացին, ապա Ադրբեջանն ինքը պետք է բացատրի, թե ինչու է ապակառուցողական քաղաքականություն վարում:
Ա. Հ.