«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2009-02-21 | #31, 2009-02-24 | #32, 2009-02-25


ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ հայ-վրացական հարաբերությունները դարեր ի վեր ձեւավորվել եւ զարգացել են բարեկամության, փոխըմբռնման հիման վրա: Դեմկուսը նպատակ չունենալով անդրադառնալ վիճահարույց խնդիրներին, անհրաժեշտ է համարում գործնական քայլեր ձեռնարկել ավելորդ լարվածության վերացման ուղղությամբ: Դեմկուսը համոզված է, որ ամենակնճռոտ խնդրի լուծումը կարելի էր գտնել, եթե երկու շահագրգիռ կողմերը` Հայաստանն ու Վրաստանը փորձեին գործին մոտենալ պետական պատշաճ մակարդակով: Այն է` ստեղծվեր համապատասխան լիազորություններով օժտված միջկառավարական կառույց, տվյալ դեպքում` հանձնաժողով, որը համատեղ ուսումնասիրություններով կձեւավորեր անհրաժեշտ գործողությունների համապարփակ ծրագիր, որի իրականացումը կնպաստեր սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ հասարակական-քաղաքական խնդիրների կարգավորմանը:

«Դա այն լավագույն ձեւն է` եւս մեկ անգամ հաստատելու մեր երկու ժողովուրդների ձգտումըՙ համերաշխ ու բարեկամաբար ապրելու վճռականությունը», նշված է հաղորդագրության մեջ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4