Ազգային ժողովում երեկ առաջին ընթերցմամբ հաստատեց «Ակցիզային հարկի մասին օրենքի» փոփոխությունը, ըստ որի ներկրվող ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկն իջեցվում է: 2 ամիս առաջ` անցյալ տարեվերջին, Հայաստանի նույն խորհրդարանը բարձրացրել էր այդ հարկը, պատճառաբանելով տեղական արտադրողին աջակցելու հրամայականը: Աժ-ն որոշեց, որ ներմուծվող ոգելից խմիչքների ծավալների կրճատումը չի նպաստում ՀՀ-ում արտադրվող համապատասխան արտադրատեսակների որակի բարձրացմանը` մրցակցային անհավասար պայմաններ ստեղծելու պատճառով: Փոփոխության նախագծի հեղինակները կարծում են, որ եթե ներմուծվող ոգելից խմիչքների ակցիզային հարկը չիջեցվի, ապա նախադրյալներ կստեղծվեն ՀՀ-ում արտադրվող համապատասխան արտադրատեսակների իրացման գների բարձրացման համար:
Ն. Մ.