«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2009-02-25 | #33, 2009-02-26 | #34, 2009-02-27


ԱՐՑԱԽՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՈՌՈԳՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Արա Հարությունյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունում քննարկվել է «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի մասնագետների պատրաստած ոռոգման նախագիծը, համաձայն որի` ժամանակակից տեխնոլոգիաների հաշվառմամբ մշակված նախագծով նախատեսվում է ջրարբիացնել Մարտունի քաղաքի մերձակա 737 հեկտար սեփականաշնորհված հողերը: Այդ տարածքում ծրագրվում է ստեղծել 15 ինքնավար ոռոգման տեղամաս: Միաժամանակ նախատեսվում է դրանցից մեկը վերածել ցուցադրական հատուկ կենտրոնի, որտեղ երկրագործները կծանոթանան ոռոգման նոր ձեւերին:

Կ. Գ., Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4