Նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Թուրքիա, որը նույնպես իրականացվելու է տարածաշրջանային ուղեւորության շրջանակում: Ինչպես հայտնի է, մարտի սկզբին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում հրավիրվելու է Գազայի հիմնահարցին նվիրված միջազգային համաժողով: Չի բացառվում, որ պետքարտուղարը Թուրքիա այցելի համաժողովին մասնակցելուց հետո, հավանաբար մարտի 7-ին կամ 9-ին: Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը խուսափել է հաստատել այցի մասին տեղեկությունը, սակայն ավելացրել է. «Պետքարտուղար Քլինթոնն անհամբեր սպասում է Թուրքիա նախատեսվող այցելությանը»:
Տեղեկացնենք, որ փետրվարի 25-26-ը Թուրքիա էր այցելել նախագահ Օբամայի հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելը: Անկարայում նրան ընդունել էին նախագահ Գյուլը, ապա եւ վարչապետ Էրդողանը:
Հ. Չ.