«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2009-02-26 | #34, 2009-02-27 | #35, 2009-02-28


ՇՐՋԱՅՑ` ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երեւանի կայազորային հոսպիտալ` ծանոթանալու հոսպիտալում իրականացվող աշխատանքներին եւ առկա խնդիրներին:

Ս. Օհանյանը ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Ա. Փարսադանյանի ուղեկցությամբ եղել է հոսպիտալի գրեթե բոլոր բաժանմունքներում, ինչպես նաեւ հոսպիտալի տարածքում տեղակայված ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում:

Պոլիկլինիկայի պետ, գնդապետ Ժաննա Առաքելյանը նախարարին ներկայացրել է պոլիկլինիկայում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները եւ առկա խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին պոլիկլինիկայի շենքային պայմաններին:

Իսկ կայազորային հոսպիտալի բաժանմունքներում շրջայցի ժամանակ պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալի աշխատակիցների եւ հիվանդների հետ: Նախարարի այցելությունը թերապեւտիկ բաժանմունք` համընկել է զինվորների նախաճաշի ժամին: Արդեն ճաշարանում նախարարը հենց զինվորներից իմացել է մատուցվող ճաշի որակի եւ բուժօգնության պայմանների մասին:

Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը` ընդգծելով ԶՈւ անձնակազմին պատշաճ մակարդակի բուժօգնությամբ ապահովելու եւ նրանց ընտանիքների անդամների առողջության մասին հոգ տանելու կարեւորությունը, ռազմաբժշկական վարչության պետին տվել է հստակ հանձնարարականներ` լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու եւ կայազորային հոսպիտալներում իրականացվող աշխատանքների մակարդակը նոր` ավելի բարձր աստիճանի բերելու համար:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4