Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանցն» ընկերական երկրորդ խաղն անցկացրեց: Մրցակիցը Կիեւի «Դինամոյի» 2-րդ կազմն էր: Խաղն ավարտվեց դինամոյականների հաղթանակով: Միակ գնդակը 28-րդ րոպեին գլխի հարվածով խփեց Միխայիլ Մալինը: Հաջորդ խաղը «Բանանցը» կանցկացնի մարտի 2-ին ՌԴ առաջնության առաջին խմբի մասնակից «Նոստայի» հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ