Առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասարը տեղեկացրել է, որ սկսվել են բանակցությունները թեթեւ քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Անսելմո Մորենոյի եւ IBF-ի վարկածով չեմպիոնական գոտու տեր Ժոզեֆ Ագբեկոյի ներկայացուցիչների հետ: ինչպես հայտնի է, Դարչինյանը մտադիր է տեղափոխվել ավելի ծանր քաշային կարգ եւ այնտեղ էլ նվաճել չեմպիոնական գոտիները:
Ըստ Նասարի, բանակցությունների հարցում այնքան էլ չեն շտապում, քանի որ Դարչինյանը դեռեւս բուժում է հոնքի վնասվածքը: Չի բացառվում նաեւ, որ Դարչինյանը ձեռնոց նետի մարտի 28-ին կայանալիք Ֆեռնանդո Մոնտիել-Դիեգո Սիլվա մենամարտի հաղթողին: Այդ մենամարտում վիճարկվելու է WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի ժամանակավոր տիտղոսը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ