IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեկ անգամ եւս հաստատել է իր պատրաստակամությունը մենամարտելու WBC-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելի Պավլիկի հետ: Մարտի 14-ին Աբրահամն իր տիտղոսի հերթական պաշտպանությունը կիրականացնի Լախուան Սայմոնի հետ մենամարտում, որից հետո նրա միակ նպատակը Պավլիկի հետ մենամարտելն է:
«Մենք վաղուց ենք ձգտում այդ մենամարտին: Ակնհայտ է, որ դժվար թե Պավլիկը համաձայնի մենամարտել Գերմանիայում: Հասկանում ենք, որ Կելին մեծ հեղինակություն ունի ԱՄՆ-ում, իսկ Արթուրըՙ Գերմանիայում: Մենք ամեն կերպ ցանկանում ենք, որ մենամարտը կայանա, ուստի պատրաստ ենք այն անցկացնելու նաեւ ԱՄՆ-ում: Այդ մենամարտը պետք է որոշի միջին քաշում աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկին», հայտարարել է Արթուրի ներկայացուցիչ Կալե Զաուեռլանդը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ