Ուռեկիում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Արարատն» ու «Ուլիսը» ստուգողական խաղերում փորձարկեցին ուժերը: «Արարատը» մրցեց Զուգդիդիի թիմի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0-0: Այսօր արարատցիները կվերադառնան Երեւան:
«Ուլիսն» առաջին խաղում ուժերը չափել է Վրաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Մգլեբիի» հետ եւ հաղթել 2-1 հաշվով: Մեր թիմից գոլերը խփել են Արտյոմ Ադամյանն ու Դավիթ Գրիգորյանը: Երկրորդ խաղում մրցակիցը Ճիատուրիայի «Մաղարոելի» թիմն էր, որը հանդես է գալիս առաջին խմբում: Այդ խաղում ուլիսցիները մրցակցի դարպասն անցկացրին 3 անպատասխան գնդակ: Աչքի ընկան Արթուր Բարսեղյանը, Մարտուն Հակոբյանը եւ Վահե Մարտիրոսյանը: Վաղը «Ուլիսը» կհանդիպի Քութայիսի «Տորպեդոյի» հետ:
Կիպրոսում ուսումնամարզական հավաքն է շարունակում «Բանանցը»: Հերթական խաղում թիմը մրցել է ՌԴ առաջնության առաջին խմբի ներկայացուցիչ Նովոտրոիցկի «Նոստայի» հետ ու պարտվել 2-3 հաշվով: «Բանանցից» երկու գոլն էլ իր հաշվին է գրանցել Արսեն Բալաբեկյանը: Մարտի 6-ին «Բանանցը» Կիպրոսում վերջին ստուգողական հանդիպումը կանցկացնի Վլադիվոստոկի «Լուչ Էներգիայի» հետ, իսկ հաջորդ օրը կվերադառնա Երեւան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ