Սոֆիայում կայացած գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում հանդես եկան նաեւ հայ գեղասահորդները, որոնք համեստ արդյունքների հասան: Արդեն 2-րդ տարին է, ինչ Հայաստանն այդ պատասխանատու մրցումներին ներկայացրին մենասահորդներ Սարգիս Հայրապետյանն ու Արմինե Ստամբոլցյանը: Պատանիների պայքարում Սարգիսը 41 մասնակիցների մեջ գրավեց 31-րդ տեղը: Աղջիկների պայքարում Արմինեն 54 մասնակիցների մեջ 50-րդն էր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ