«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2009-03-03 | #37, 2009-03-04 | #38, 2009-03-05


ԱՂԱՍԻՆ ԵՎ ԳՐԱՖԸ ԿՈՐՏ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ

Լեգենդար թենիսիստներ եւ ամուսիններ Անդրե Աղասին եւ Շտեֆի Գրաֆը, ինչպես նաեւ բրիտանացի Հենմանն ու բելգիացի Կիմ Կլիյստերսը կմասնակցեն մայիսի 17-ին Ուիմբլդոնի կենտրոնական կորտի բացման արարողությանը նվիրված ցուցադրական մրցաշարին: Տեղի կունենան տղամարդկանց եւ կանանց մենախաղեր, ինչպես նաեւ խառը զուգախաղ, որում Աղասին ու Գրաֆը կմրցեն Հենմանի եւ Կլիյստերսի հետ:

«Ինձ համար առավել առանձնահատուկ թենիսի մրցասպարեզ գոյություն չունի, քան Ուիմբլդոնի կենտրոնական կորտը: Ինձ համար մեծ պատիվ է կրկին այնտեղ մրցավեճի բռնվել այնպիսի անվանի թենիսիստների հետ, ինչպիսիք են Հենմանն ու Կլիյստերսը: Նաեւ հուզումնալից է կրկին վերադառնալ Ուիմբլդոն եւ հաճելի հիշողությունների գիրկն ընկնել», նշել է Ուիմբլդոնի մրցաշարի յոթակի հաղթող Շտեֆի Գրաֆը: Ուիմբլդոնի կենտրոնական կորտի վրա շարժական տանիք է կառուցվում, որն անձրեւների ժամանակ կպաշտպանի թենիսիստներին եւ մրցումները հետաձգելու կարիք այլեւս չի զգացվի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4