«Բանանցն» ավարտեց ուսումնամարզական հավաքը Կիպրոսում: Ավարտական խաղում թիմն ուժերը չափեց ՌԴ առաջնության մասնակից «Լուչ-Էներգիայի» հետ: Առաջին խաղակեսն անհաջող դասավորվեց «Բանանցի» համար, որը 4 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: Ընդմիջումից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի սաներին հաջողվեց որոշ չափով կարգավորել խաղը եւ 2 անգամ գրավել մրցակցի դարպասը: Աչքի ընկան Սամվել Մելքոնյանն ու Նորայր Գյոզալյանը: Այսպիսով, «Բանանցը» պարտվեց 2-4 հաշվով: Թիմն այժմ մարզումները կշարունակի Երեւանում: Պաշտոնական առաջին խաղը «Բանանցը» կանցկացնի մարտի 18-ինՙ ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ խաղում մրցելով «Արարատի» հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ