«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2009-03-06 | #40, 2009-03-07 | #41, 2009-03-10


«ՈՒԼԻՍԸ» ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ՈՒԺԵՐԸ

Ուռեկիում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուլիսը» շարունակում է ստուգողական հանդիպումների շարքը: Թիմը հաջող խաղաց նաեւ Փոթիի «Կոլխեթիի» հետՙ մրցակցի դարպասն անցկացնելով 4 անպատասխան գնդակ: Արդյունավետ խաղով աչքի ընկավ «Բանանցից» «Ուլիս» տեղափոխված Սեմյոն Մուրադյանըՙ դառնալով հեթ տրիկի հեղինակ: Մեկ գնդակ էլ խփեց Արթուր Քոչարյանը: Իսկ ահա Բաթումի «Դինամոյի» հետ խաղում «Ուլիսը» պարտվեց 1-2 հաշվով: «Ուլիսից» միակ գոլը խփեց Սեմյոն Մուրադյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4