«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՉՈՐՍՆ ԵՆ

Ստամբուլում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկությունում կայացավ 3-րդ տուրը: Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց չին շախմատիստուհի Շեն Յանի հետ: Երեք տուրից հետո Էլինա Դանիելյանը 1,5 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են Համպի Կոներուն, Հոու Յիֆանը, Մարթա Ֆիեռոն եւ Չժաո Սյուեն:

Կոներուն ոչ-ոքի խաղաց Բեթյուլ Իլդիչի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Մարի Սեբագն ու Մայա Չիբուրդանիձեն: Ֆիեռոն հաղթեց Պիա Կրամլինգին, Հոու Յիֆանն առավելության հասավ Անտոանետա Ստեֆանովայի նկատմամբ, իսկ Չժաո Սյուեն պարտության մատնեց Զեյնաբ Մամեդյարովային: Վերջինս բոլոր 3 պարտիաներում էլ պարտվել է եւ եզրափակում է աղյուսակը: 4-րդ տուրում մեծ հետաքրքրությամբ է սպասվում Էլինա Դանիելյանի եւ Մայա Չիբուրդանիձեի մրցավեճը, որում հայ շախմատիստուհին խաղալու է սեւերով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4