Մարտի 14-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ՀԿ-ների ֆորումի բացման արարողությանը կմասնակցեն տարբեր բնագավառներում աշխատող ՀԿ-ների 30 ներկայացուցիչներ` Հայաստանից եւ Թուրքիայից:
Ֆորումի նպատակն է երկխոսություն հաստատել Հայաստանի եւ Թուրքիայի ՀԿ-ների միջեւ, ինչպես նաեւ զարգացնել երկու երկրների ՀԿ-ների հնարավորությունները` տարածաշրջանում ընդհանուր խնդիրների կարգավորման վերաբերյալ ռազմավարություններին ներգործելու համար: Քննարկման հիմնական թեմաները կլինեն` գենդեր, երիտասարդություն, ժողովրդավարություն եւ օրենքի գերակայություն, շրջակա միջավայր:
Ն. Մ.