Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման հերթական ցուցակում 120-րդ տեղում է: Նախորդ ամսվա համեմատ մեր ընտրանին մեկ հորիզոնականով առաջադիմել է: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի առաջիկա մրցակից Էստոնիայի ընտրանին 126-րդ տեղում է: Էստոնացիները նախորդ ամսվա համեմատ 4 հորիզոնականով նահանջել են:
Ինչպես եւ նախորդ ցուցակում, այս անգամ էլ առաջին տեղում Իսպանիայի հավաքականն է, թեեւ վարկանիշը նվազեցրել է 27-ով: Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից մեկըՙ Թուրքիայի հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել է եւ այժմ 11-րդ տեղում է: Բելգիացիները 4 տեղով առաջադիմել են եւ ընթանում են 49-րդ հորիզոնականում: Բոսնիա Հերցեգովինայի ընտրանին մեկ տեղով է բարձրացելՙ հանգրվանելով 58-րդ հորիզոնականում:
Ամենամեծ առաջընթացն ունեցել են Հասարակածային Գվինեայի (15 տեղ) եւ Կիպրոսի (14) հավաքականները: Իսկ Սլովակիայի հավաքականը 11 տեղով նահանջել է: Լավագույն տասնյակում ռուսները շրջանցել են անգլիացիներինՙ զբաղեցնելով նրանց 8-րդ տեղը: Թուրքերի փոխարեն տասնյակում տեղ է զբաղեցրել Պորտուգալիայի ընտրանին:
Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:
1. | Իսպանիա | 1666 |
2. | Գերմանիա | 1366 |
3. | Հոլանդիա | 1317 |
4. | Իտալիա | 1284 |
5. | Բրազիլիա | 1260 |
6. | Արգենտինա | 1219 |
7. | Խորվաթիա | 1169 |
8. | Ռուսաստան | 1128 |
9. | Անգլիա | 1083 |
10. | Պորտուգալիա | 1025 |
14. | Ուկրաինա | 927 |
52. | Լիտվա | 573 |
71. | Լատվիա | 472 |
74. | Ուզբեկստան | 450 |
88. | Բելառուս | 393 |
98. | Մոլդովա | 362 |
111. | Վրաստան | 314 |
120. | Հայաստան | 285 |
126. | Էստոնիա | 260 |
130. | Ղազախստան | 243 |
134. | Ադրբեջան | 217 |
148. | Տաջիկստան | 166 |
155. | Ղրղըզստան | 134 |
156. | Թուրքմենստան | 131 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ