Ստամբուլում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարի 6-7-րդ տուրերը հաջող էին Էլինա Դանիելյանի համար: 6-րդ տուրում նա հաղթեց Անտոանետա Ստեֆանովային, իսկ հաջորդ պարտիան Պիա Կրամլինգի հետ ավարտեց ոչ-ոքի: 7 տուրից հետո Էլինան 4,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջատարը Հոու Յիֆանն է, որն ունի 6,5 միավոր: Երկրորդ տեղում Չժաո Սյուեն է (6 միավոր): 5 միավորով 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում Համպի Կոներուն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ