Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկն» ավարտելով ուսումնամարզական հավաքը Կիպրոսում, վերադարձավ Երեւան: Թիմն իր 3-րդ ստուգողական հանդիպումն անցկացրեց` մրցելով ֆիննական «Հակա» ակումբի հետ: Չնայած գործադրած ջանքերին, դարպասները մնացին անառիկ:
Ուսումնամարզական հավաքի ընթացքում «Փյունիկի» մարզիչները մի շարք լեգեոնականների փորձարկեցին, սակայն նրանցից եւ ոչ մեկի հետ առայժմ պայմանագիր չեն կնքել: «Փյունիկի» միակ ձեռքբերումը «Սպարտակի» մարզադպրոցի սան Արտակ Ալեքսանյանն է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ