Մեկնարկեց Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունը, որում իր նորամուտը նշեց Լեւոն Փաչաջյանը: Նա «Ֆրեդրիկստադի» մեկնարկային կազմում մասնակցեց «Բուդե Գլիմի» հետ կայացած հանդիպմանը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1-1, իսկ Փաչաջյանը 70-րդ րոպեին փոխարինվեց:
Իր նոր թիմում` Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի կազմում պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրեց Հովհաննես Գոհարյանը` մասնակցելով «Վիտեբսկի» հետ գավաթային մրցավեճին: Այդ խաղում ԲԱՏԷ-ն հաղթեց 1-0 հաշվով, շնորհիվ 66-րդ րոպեին Բուլիգայի խփած միակ գոլի: Գոհարյանը փոխարինվել է 56-րդ րոպեին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ