«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2009-03-17 | #47, 2009-03-18 | #48, 2009-03-19


«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԱՆՏԵՂԻ ԽՈՒԶԱՐԿԵԼՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է»

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որ փողոցներում պարեկային ոստիկանները առանց պատճառի կանգնեցնում են երիտասարդներին, անգամ անչափահասներին, խուզարկում են նրանց ու տանում ոստիկանության բաժիններ:

Երեկ լրագրողները փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք նորմա՞լ է, երբ պարեկային ոստիկաններն ու կարմիր բերետավորները փողոցում խուզարկում են երիտասարդներին, տանում ոստիկանության բաժիններ:

Հ. Հունանյանն ասաց. «Եթե երիտասարդների կողմից ակնհայտ իրավախախտումներ չեն լինում, բնականաբար, ոստիկանության խուզարկություններն անօրինական են: Խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք ակնհայտ խախտում են հասարակական կարգը: Բնականաբար, նման անձանց պետք է բերման ենթարկել եւ ընթացքում նաեւ խուզարկել»:

«Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել այդ երեւույթի դեմ», հարցին էլ արձագանքեց. «Այսուհետեւ հասարակական կարգն ապահովող ոստիկաններին ծառայության ուղարկելուց եւս մեկ անգամ կհրահանգենք, որ անտեղի մարդկանց չխուզարկեն, անտեղի բերման չենթարկեն, եթե նրանք անօրինական գործողություններ չեն կատարել»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4