Համաշխարհային բանկի տրամադրած 50 մլն դոլար վարկը կուղղվի Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրի համաֆինանսավորմանը: Կառավարության երեկ ընդունած որոշմամբ այդ գումարը տեղաբաշխելու իրավունքը կտրվի Հայաստանի Կենտրոնական բանկին, որն այդ գումարը որպես վարկ կտրամադրի բանկերին, վերջիններս էլՙ փոքր եւ միջին ձեռնարկություններին: Ինչպես որոշման նախագիծը ներկայացնելիս հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը , առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Հայաստանը կստանա ՀԲ տրամադրած 50 մլն դոլարը: Նա ընդգծեց, որ այս վարկի ստացման բոլոր ընթացակարգերը կատարվել են աննախադեպ սեղմ ժամկետներում: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ վարկերի պահանջարկն ավելի մեծ է, քան ստացվող միջոցները: Ըստ վարչապետի, ջանքեր կգործադրվեն լրացուցիչ վարկեր ներգրավելու, միջազգային կառույցների հետ նման պայմանավորվածություններ կան:
Ա. Մ.