Կառավարության որոշմամբ երեկ հայաստանյան 10 ընկերություններ դարձան արտադրանքի եւ ծառայությունների որակի 2008-ի մրցանակակիրներ: Ներկայացնելով այդ որոշումը, էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ ամենամյա այդ մրցանակաբաշխությունն անցկացվում է ընկերություններիՙ եվրոպական որակի չափանիշների համապատասխանությունը նկատի ունենալով: Այդ ընկերություններն են Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը, Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտը, «Մուլտի ագրո» գիտաարտադրական կենտրոնը, Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, «Սեմուր ընդ կոն», «Սպիտակ տնակը», «Բարի սամարացին», «Էյ Էմ Փի Ջի գրուպը», «Ջերմուկի մայր գործարանը», «Վ. Աղաբաբյանը»:
Ա. Մ.