«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2009-03-19 | #49, 2009-03-20 | #50, 2009-03-21


ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ 16-ՐԴ ՆԻՍՏԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մարտի 25-ին Մոսկվայում կկայանա հայ-ռուսական խորհրդարանական հանձնաժողովի 16-րդ նիստը, երեկ լրագրողներին տեղեկացրեց հանձնաժողովի հայկական համանախագահ, ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Արամ Սաֆարյանը: Նիստում կքննարկվեն Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի սուբյեկտների համագործակցության հարցերը:

Ա. Սաֆարյանը նշեց, որ հայկական պատվիրակության կազմն ընդլայնվել է եւ այժմ ներառում է 20 պատգամավորի: Հանձնաժողովում հայ պատգամավորների թիվը հավասարվել է ռուս պատգամավորների թվին:

Ըստ Ա. Սաֆարյանի, հայ-ռուսական խորհրդարանական հանձնաժողովի 17-րդ նիստում, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին Երեւանում, հայկական կողմի առաջարկով կքննարկվեն երկու երկրների միջեւ տրանսպորտային փոխադրումների, մասնավորապես` բեռնափոխադրումների խնդիրները: Հայկական կողմը հանդես է եկել նաեւ երկու երկրների հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների շփումների ակտիվացման նախաձեռնությամբ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4