Երեւանի ավագանու ընտրությանը Դաշնակցությունը մատնանշելու է քաղաքում առկա խնդիրները եւ եթե դրանցում կա իշխանության մեղքը, ապա չի թաքցնելու եւ խոսելու է այդ մասին: Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը ՙ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Դաշնակցությունը քաղաքապետի ընտրությանն էլ ընդդիմադի՞ր է հանդես գալու, ինչպես նախագահի ընտրության ժամանակ էր:
Նա նշեց նաեւ, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում իրենք իշխանության մաս լինելով, պահպանում են իրենց ինքնուրույնությունը, եւ եթե հարկ է, ապա հայտնում են կարծիքներ, որոնք չեն համապատասխանում իշխանության տեսակետին:
Ն. Մ.