«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2009-03-19 | #49, 2009-03-20 | #50, 2009-03-21


ԵՐԿՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Ըստ ԿԸՀ-ի, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար մարտի 20-ին թեկնածուների ընտրական ցուցակի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» եւ Ժողովրդական կուսակցությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը, որը բաղկացած է 122 քաղաքացուց, գլխավորում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ցուցակի 2-րդ համարն է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, 3-ը` ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի դասախոս Մարգարիտ Մաթեւոսյանը: Ժողովրդական կուսակցության ցուցակում ընդգրկված անձանց թիվը 20 է: Ցուցակը գլխավորում է Տիգրան Կարապետյանը, երկրորդը կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Հարությունյանն է, 3-ը` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բժշկական-կենսաբանական ֆակուլտետի դեկան Հրաչիկ Վարդապետյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4