«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2009-03-19 | #49, 2009-03-20 | #50, 2009-03-21


ՈՎՔԵՐ ՍՏԱՑԱՆ «ՄԵՐԿՈՒՐԻ» ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Երեկ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի կազմակերպած «Մերկուրի» մրցանակաբաշխությունը թվով 3-րդն էր: Տարբեր ցուցանիշներով նշանակալի հաջողությունների հասած տնտեսվարողներին խրախուսելու կոչված այս մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2006-ին: Այս անգամ, ըստ անվանակարգերի, «Մերկուրի»-ներ ստացանՙ միջազգային փոխադրումների ոլորտում «Ապավեն» ընկերությունը (գլխավոր տնօրեն Արսեն` Ղազարյան), գյուղմթերքների վերամշակման ոլորտում` «Ավշարի գինու գործարանը» (գլխավոր տնօրեն` Սամվել Թադեւոսյան), թեթեւ արդյունաբերության ոլորտում` «Տոսպ» ընկերությունը (խորհրդի նախագահ` Ռիմա Բեկիրսկա), արտահանման ոլորտում` «Գլաս ուորլդ թրեյդ հաուս» ընկերությունը (գլխավոր տնօրեն` Արտավազդ Բեկնազարյան), փոքր եւ միջին ձեռնարկություններից` «Սլացք» , «Դանեսիա» , «Վակուումային էլեկտրավառարանների գործարան» , «Յուրալ» , «Բի Բի Ջի» ընկերությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում` Հովիկ Մուսայելյանը ( «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն), ինովացիայի, բարձր տեխնոլոգիաների եւ գիտատար արտադրությունների ոլորտում` ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը (տնօրեն` Արսեն Հախումյան), բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը (տնօրեն` Նիկոլայ Դալլաքյան), ներգնա զբոսաշրջության ոլորտում` «Սաթի» ընկերությունը (տնօրեն` Մակար Առաքելյան), Հայաստանի ավանդական արտադրությունների պահպանման եւ զարգացման գործում նշանակալի ավանդի համար` «Նիգ» ընկերությունը (տնօրեն` Յուրիկ Նիկողոսյան), Հայաստանում գործարարության զարգացմանն օժանդակելու գործում նշանակալի ավանդի համար` Վահագն Մովսիսյանը (հետմահու):

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4