«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2009-03-26 | #54, 2009-03-27 | #55, 2009-03-28


«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» 10 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՍՏԱՑԱՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ WorldBusiness Capital Inc ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», մարտի 26-ին Վաշինգտոնում, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը «Արդշինինվեստբանկի» եւ ամերիկյան WorldBusiness Capital Inc ընկերության միջեւ 10 մլն դոլար վարկային պայմանագիր է ստորագրվել: Վարկը երաշխավորված է ԱՄՆ կառավարության OPIC գործակալության կողմից: Այն տրամադրվում է 10 տարի ժամկետով` փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համատեղ ծրագրի իրականացման համար: «Արդշինինվեստբանկն» իր կողմից ներդնելու է 2,5 մլն դոլար: Պայմանագիրը ստորագրել են բանկի վարչության փոխնախագահ Սերգեյ Վիրաբյանը եւ WorldBusiness Capital Inc ընկերության փոխնախագահ Ռոբերտ Մոնյակը:

Անդրադառնալով պայմանագրին, բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Հարությունյանն այն համոզմունքն է հայտնել, որ նոր վարկային ծրագիրը կնպաստի Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը եւ կօգնի նրանց հաղթահարելու միջազգային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով առաջացած դժվարությունները: Նա նաեւ հավաստիացրել է, որ «Արդշինինվեստբանկը» զարգացնելու է միջազգային համագործակցության շրջանակները` Հայաստանի շուկա դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու եւ տնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4