«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2009-03-26 | #54, 2009-03-27 | #55, 2009-03-28


ՏԱՐՄՈ ՌՅՈՒՅՈՒՏԼԻ. «ԴԺՎԱՐԻՆ ԽԱՂ Է ՍՊԱՍՎՈՒՄ»

Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Ռյույուտլիի կարծիքով իր սաներին Հայաստանի հավաքականի հետ մրցավեճում դժվարին խաղ է սպասվում: Ըստ նրա, ընտրական խմբում մյուս չորս հավաքականները զգալիորեն գերազանցում են Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականներին, որոնց միջեւ պայքար է ծավալվել 5-րդ տեղի համար: Բնականաբար, էստոնացիները Երեւան են ժամանել հաջողության հասնելու ակնկալիքով, թեեւ գիտակցում են, որ դժվար է լինելու: Բայց ամեն դեպքում էստոնացիները ձգտելու են գերազանցել հայերին միավորներով եւ աղյուսակում առաջ անցնել նրանցից:

Ռյույուտլին գտնում է, որ օպտիմալ կազմով են ժամանել Երեւան, բացակայում է միայն Հոլանդիայում հանդես եկող Անդերս Օպերը: Ընդհանուր առմամբ Ռյույուտլին երկու թիմերի հնարավորությունները հավասար է գնահատում, թեեւ ըստ նրա Հայաստանի հավաքականը արագությամբ եւ ֆուտբոլիստների տեխնիկական պատրաստությամբ գերազանցում է իրենց: Բայց էստոնացիներն էլ կփորձեն իրենց հնարավորություններն օգտագործել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4