Երիտասարդ գիտաշխատողների նախաձեռնությամբ 2 ամիս առաջ Մատենադարանում ստեղծվեց երգչախումբ` երաժշտագետ Արուսյակ Թամրազյանի ղեկավարությամբ: Շաբաթը մեկ անգամ նրանք հավաքվում են ստորգետնյա խորհրդավոր «համերգասրահում»` երգելու Կոմիտաս, միջնադարյան տաղեր, շարականներ:
Մատենադարանցիները երգչախումբ հիմնել էին 1980-ականներին, հայտնի խմբավար Կարո Չալիկյանի ղեկավարությամբ:
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ