«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2009-03-27 | #55, 2009-03-28 | #56, 2009-03-31


ՓԵՏՐՎԱՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՆ ՆՎԱԶԵԼ

Սակայն հունվարի համեմատ գործարքների քանակն ավելացել է

2009-ի փետրվարին, համաձայն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի այդ ամսվա վերլուծության տվյալների, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 10291 գործարք, ինչը 41,4 տոկոսով ավելի է 2009-ի հունվարին կատարված գործարքներից եւ 19,4 տոկոսով պակաս` 2008-ի փետրվարին կատարվածներից: 2752 օտարման գործարքներից առուվաճառքներինը եղել է 72,1 տոկոսը, իսկ մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: 2009-ի հունվարի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 21,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա փետրվարի համեմատ նվազել 38,9 տոկոսով:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 65,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: Փետրվարին, 2009-ի հունվարի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 48 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` 43,9 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները փետրվարին, հունվարի համեմատ նվազել են 4,9 տոկոսով: Ըստ համայնքների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Համայնքներ (դրամ)Միջին գները փետրվար 2008թ.փետրվար 2009թ.հունվար 2009թ.
Կենտրոն476100482300499800
Արաբկիր387800344400362100
Քանաքեռ-Զեյթուն299200270200282300
Նոր Նորք259400241200254300
Ավան262100241800259100
Էրեբունի261500256600270200
Շենգավիթ270700237300260500
Դավիթաշեն278300268400288200
Աջափնյակ263100238700246200
Մալաթիա-Սեբաստիա256000230600238100
Նուբարաշեն146700148000152600
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)287400269000283000

Աղյուսակից երեւում է, որ առանց բացառության Երեւանի բոլոր համայնքներում գները նվազել են: Երեւանի բնակարանների 1 քմ-ի միջին գինը նվազելով, փետրվարին կազմել է 269 հազար դրամ:

Մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել են 257 բնակարաններ, որոնց քանակը հունվարի համեմատ աճել է 30,5 տոկոսով, իսկ 2009-ի փետրվարի համեմատ նվազել 40,1 տոկոսով: Միջին գները փետրվարին 2009-ի հունվարի համեմատ նվազել են 3,7 տոկոսով: Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները փետրվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ գինը կազմել է 172 հազար դրամ: Այդ գինն անփոփոխ է մնացել սկսած նոյեմբեր ամսից: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 167 հազար դրամՙ նախորդ ամսվա 163 հազար դրամի փոխարեն: Մասիսը երրորդն է` 1 քմ-ն 151 հազար դրամով: Ապա գալիս են Իջեւանը` 1 քմ-ն 150 հազար դրամ ցուցանիշով, Աշտարակը` 135 հազար դրամ, Աբովյանըՙ 134 հազար հազար դրամ եւ Ջերմուկը` 125 հազար դրամ ցուցանիշով: Վերջին երեք քաղաքներում նախորդ ամսվա համեմատ գների կտրուկ անկում է գրանցվել:

Փետրվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 304 գործարք, որից 65-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը հունվարի համեմատ աճել է 35,4 տոկոսով, իսկ մարզերումՙ 2,1 տոկոսով: 2008-ի փետրվարի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 38 տոկոսով, այդ թվում` Երեւանումՙ 38,7 տոկոսով, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` 37,8 տոկոսով:

Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների միջին 1 քմ-ի միջին գները 2009-ի փետրվարին հունվարի համեմատ նվազել են 4,7 տոկոսով: Ըստ համայնքների գներն այսպիսին են եղել.

Համայնքներ (դրամ)Միջին գները փետրվար 2008թ.փետրվար 2009թ.հունվար 2009թ.
Կենտրոն486100492000510000
Արաբկիր395300400700426700
Քանաքեռ Զեյթուն307700304900322900
Նորք-Մարաշ266300299100314100
Ավան267000277200286200
Էրեբունի266600283500291500
Շենգավիթ273700276700291900
Դավիթաշեն288200310000324500
Աջափնյակ268700275700292400
Մալաթիա-Սեբաստիա265900272000287200
Նուբարաշեն150300162800172300
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)294200305000320000

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները փետրվարին նվազել են 1,4 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Ծաղկաձորում են, 1 քմ-ն` 276 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 175 հազար դրամ: Երրորդը Վաղարշապատն է, 1 քմ-ն` 174 հազար դրամ, ապա Իջեւանը, Մասիսըՙ 153 հազար դրամ, Աշտարակը` 143 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 142 հազար դրամ:

Ինչ վերաբերում է հողի շուկային, ապա 2009-ի փետրվարին, 2008-ի փետրվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 54,8 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 83,2 տոկոսով:

Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը 2009-ի փետրվարին 2009-ի հունվարի համեմատ աճել է 48,3 տոկոսով, իսկ 2008-ի փետրվարի համեմատ` 20,3 տոկոսով:

2009-ի փետրվարին անշարժ գույքի իրականացված 942 գրավադրման գործարքներից ընդամենը 39-ն են եղել հիպոթեկային գրավադրման գործարքները:

Ի՞նչ կարելի է եզրակացնել անշարժ գույքի շուկայում փետրվարին ստեղծված իրավիճակից: Ինչպես եւ նշել էինք հունվարի ցուցանիշները ներկայացնելիս, գների անկման միտումն այստեղ շարունակվում է: Առաջիկա 1-3 ամիսներին հավանական է, որ այդ միտումը նույնՙ ոչ մեծ տեմպերով կշարունակվի: Միաժամանակ հարկ է արձանագրել, որ հունվարի համեմատ փետրվարին գործարքների քանակն էապես աճել է, ինչը, սակայն, զգալիորեն զիջում է նախորդ տարվա փետրվարի ցուցանիշներին: Հարկ է նաեւ նշել, որ եթե հողերի առուվաճառքի քանակը նվազել է, նույնը չի կարելի ասել հիպոթեկային գրավադրման եւ վարձակալության ցուցանիշների համար: Այստեղ գործարքների քանակի զգալի աճ է արձանագրվել: Մի խոսքով, անշարժ գույքի շուկան փորձում է հարմարվել նորՙ միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ ստեղծված իրավիճակին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4