«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2009-03-28 | #56, 2009-03-31 | #57, 2009-04-01


ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԽՈՍՆԱԿԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ

Երեկ հաստատվեց ավելի վաղ մամուլում հայտնված լուրը, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ է նշանակվել Նաիրի Պետրոսյանը, ով տարիներ աշխատել է ԱԳՆ համակարգում: Փաստորեն, կարելի է ասել, որ այս էլ երկրորդ կադրն է ԱԳՆ-ից «հոսում» ԱԺ` Գեղամ Ղարիբջանյանից հետո, եւ հնարավոր է, որ վերջինը չի լինելու:

Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության` 33-ամյա Ն. Պետրոսյանը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետն է ավարտել, թուրքագետ է, նաեւ` ամերիկյան Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի վերապատրաստման եւ Հռոմում տեղակայված ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջի բարձրաստիճան պաշտոնյաների դասընթացների շրջանավարտ է: Բացի ԱԳՆ-ից` աշխատել է նաեւ ԵԱՀԿ-ում, նախ գործուղվել է ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցչություն, ապա աշխատել ԵԱՀԿ քարտուղարությունում որպես բաժնի վարիչ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4