Թերրի Ֆիլիպսըՙ Հայաստանում
Երեկ «Արտբրիջ» գրախանութում կազմակերպվել էր հայկական արմատներով ամերիկացի լրագրող Թերրի Ֆիլիպսի «Սպանություն խորանի մոտ» գրքի շնորհանդեսը եւ հանդիպում հեղինակի հետ:
Պատմավեպի գործողությունները 1933 թ. դեկտեմբերի 24-ին Նյու Յորքի Սբ. Խաչ եկեղեցու կիրակնօրյա պատարագի ժամանակ Ղեւոնդ արք. Դուրյանի սպանության շուրջն է: Ոճրագործություն, որ ժամանակին ամերիկյան մամուլի ուշադրության կենտրոնում էր, սակայն վերջին 75 տարիներին այս թեմայի շուրջը լռություն էր պահպանվում, կատարյալ տաբու: Թերրի Ֆիլիպսի գիրքը խախտում է 75-ամյա այդ լռությունը: Հեղինակը ներկայացրեց իր մոտեցումները, մտահղացման շարժառիթները, պատասխանեց հարցերին:
Մ. Բ.