Ըստ ԿԸՀ մամլո քարտուղարի հաղորդման` մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ԿԸՀ-ն որոշել է դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրել ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, ընտրական համակարգերի միջազգային կենտրոնի հայաստանյան ներկայացուցչին, ԼՂՀ ԿԸՀ նախագահին:
Իսկ Հայաստանի համայնքների ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկատվությամբ էլ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը Հայաստան կայցելի 2 փուլով` մայիսի սկզբում եւ մայիսի վերջում: Մայիսի վերջի դիտորդական կազմը կլինի սովորականից ավելի մեծ` հաշվի առնելով Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական նշանակությունը: Այս հաղորդագրությունը ստորագրել է նաեւ Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Էմին Երիցյանը:
Մ. Խ.