Շախմատի Գրան պրիի խաղարկության 4-րդ փուլի մրցաշարը կանցկացվի Նալչիկում ապրիլի 14-29-ը: Մրցումների 14 մասնակիցների թվում կլինեն 2005-ի աշխարհի գավաթակիր, «Ամբեր» մրցաշարի հաղթող Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքել: Մասնակիցների թվում են նաեւ աշխարհի գավաթակիր Գատա Կամսկին, 2007-ի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Բորիս Գելֆանդը, Վեյք ան Զեեի մրցաշարի հաղթող Սերգեյ Կարյակինը, աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովը, Պետեր Լեկոն, Շահրիյար Մամեդյարովը, Էթիեն Բաքրոն, Վասիլի Իվանչուկը, Պավել Էլյանովը, ՌԴ հնգակի չեմպիոն Պյոտր Սվիդլերը, Լինարեսի մրցաշարի հաղթող Ալեքսանդր Գրիշչուկը եւ Եվգենի Ալեքսեեւը: Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 162 հազար եվրո է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ