«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2009-04-03 | #60, 2009-04-04 | #61, 2009-04-07


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՏԵՂ ԿՐՃԱՏՈՂ ՉԷ

Երեկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԺ հերթական քառօրյայի սկզբում պատասխանեց լրագրողների հարցերին: Մի քանի հատկանշական պատասխաններ այդ ճեպազրույցից:

Տնտեսական ճգնաժամի վերաբերյալ հարցին. «Տնտեսական ճգնաժամը բոլորի վրա էլ ազդում է` ոչ մի բնակելի տարածք այսօր չի վաճառվում, մեքենա չի վաճառվում, անցած տարի կոնյակի 10 մլն շիշ է վաճառվել, այս տարի 70 տոկոսով վաճառքն ընկել է, բայց դա չի նշանակում, որ այս տարի ես խաղողի մթերում չպետք է կատարեմ: Կամ ցեմենտի գործարանը որ 1 մլն տոննա տարեկան արտադրանք է տալիս` չի վաճառվում, բայց դա չի նշանակում, որ պետք է աշխատատեղ կրճատեմ. աշխատում են: Բայց եթե վաճառք չկա` ուրեմն հարկերը պակաս են»: Այնուամենայնիվ նա վստահեցրեց, որ ոչ մի կրճատում չի անելու` ոչ աշխատողների, ոչ աշխատավարձերի, դեռ նույնիսկ նոր աշխատատեղեր է բացելու մոտ ժամանակում:

Քաղաքապետի ընտրությունների, «100 տոկոսանոց ցուցակների», վարչական ռեսուրսն օգտագործելու մասին հարցին նա մոտեցավ իր ծայրից. այսօր ամեն մարդ իր թիմի համար է աշխատում` հաղթելու համար (բնական համարեց, որ Բեգլարյանի թիմը նրա համար է աշխատում). «Իմ հնարավորությունները ես շատ լավ գիտեմ, ես հավատում եմ իմ սկզբունքին, իմ կուսակցությանը եւ մեր հաղթանակին»: Նա նկատեց, որ բոլորը պետք է պայքարեն արդար ընտրությունների համար. «Միայն ես` չեմ կարող, նախագահն է ասել` գնացեք աշխատեք նորմալ ընտրությունների համար»: Ըստ նրա` մարդիկ կան, որ մասնակցում են միայն 7 տոկոսն անցնելու, բայց Ծառուկյանը եւ իր կուսակցությունը մասնակցում են միայն հաղթելու համար, ինչի համար` «Բոլոր հիմքերը կան, ցանկությունը կա, հնարավորությունը կա»

Քարոզարշավի ընթացքում առճակատման հնարավորության մասին. «Մենք բոլորս մեկը մյուսի վրա ոչ թե ցեխ պետք է շպրտենք, այլ ռեալ աշխատենք»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4