Հայաստանի կառավարությունը, Կենտրոնական բանկը եւ «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը երեկ հայտարարեցին «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» մրցույթի մասին, որին կարող են մասնակցել եւ իրենց ռեֆերատները ներկայացնել պետական լիցենզավորում ունեցող բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողները: Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը մանրամասներ հաղորդեց մրցույթի անցկացման վերաբերյալ եւ կարծիք հայտնեց, որ այս նախաձեռնությունը պետություն-մասնավոր համագործակցության հաջողված օրինակ է:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը ողջունելի համարեց մրցույթի անցկացումը, նշելով, որ կառավարությունը կարեւորում է կապը հասարակության հետ, ցանկանում է հնարավորություն ընձեռել ուսանողներին իրենց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու եւ ակնկալում է տեսնել նոր մտքեր ու գաղափարներ:
Ա. Մ.