«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2009-04-04 | #61, 2009-04-07 | #62, 2009-04-08


ԱՆՑՈՒԴԱՐՁ «ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ»

Վստահեցրեց առողջապահության փոխնախարարը

ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը հերքեց ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով պետպատվերի շրջանակներում բուժօգնության 20 տոկոսի կրճատման մասին շրջանառվող լուրերը: Թաթուլ Հակոբյանի խոսքերովՙ ճգնաժամը հնարավորություն է ընձեռել առողջապահական համակարգի բացերն ավելի ակնառու տեսնելու: Նախարարությունում որոշել են պահպանել պետպատվերի ծավալները: Փոխարենը կկրճատեն «վարչական ավելորդ ծախսերը»: «Օրինակՙ դեղերի վրա արվող ծախսերը: Չենք միջամտելու շուկայական հարաբերություններին, բայց միջամտելու ենք դեղերի կարգավորմանը, որպեսզի բժշկական հաստատություններն օգտագործեն ամենամատչելի դեղերը», հավելեց Հակոբյանը: Նա նաեւ նշեց, որ առաջիկա օրերին առողջապահության նախարարությունը բոլոր բուժհաստատություններին մատչելի եւ ճիշտ նշանակված դեղեր օգտագործելու խիստ հանձնարարություն է տալու:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4