Կառավարության որոշմամբ երկուշաբթի օրըՙ ապրիլի 13-ը համարվել է ոչ աշխատանքային, իսկ ապրիլի 18-ըՙ աշխատանքային: Եկեղեցական տաղավար տոների եւ դրանց հաջորդող մեռելոց օրերի կապակցությամբ կառավարությունը որոշել է նաեւ 2009-ի հուլիսի 20-ի, օգոստոսի 17-ի եւ սեպտեմբերի 14-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2009-ի հուլիսի 18-ի, օգոստոսի 15-ի եւ սեպտեմբերի 12-ի` շաբաթ օրերը:
Ա. Մ.