«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2009-04-15 | #68, 2009-04-16 | #69, 2009-04-17


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԵՆ

Վկայակոչելով ՎՊ ուսումնասիրություններըՙ փաստեց վարչապետ Տիգրան Սարգսյանը

Մինչ կառավարության նիստը սկսվելը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ՀՀ վերահսկիչ պալատի կատարված ուսումնասիրությունների խնդրին: Նա մատնանշեց որոշ օրինաչափություններ, որոնք ի հայտ են եկել ուսումնասիրություններով:

«Բացի նրանից, որ մենք պետք է բավականին խիստ գնահատականներ տանք այն պաշտոնատար անձանց, ովքեր թույլ են տալիս խախտումներ, նաեւ ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա համակարգային օրենսդրական որոշ փոփոխություններ իրականացնելու, որոնք, կարծում ենք, կզսպեն այն ռիսկերը, որ այսօր դեռեւս առկա են», ասաց վարչապետը, ավելացնելով, որ խոսքն առաջին հերթին հողերի սեփականաշնորհման ոլորտում համատարած չարաշահումների մասին է: Շատ հաճախ համայնքային հողերն օտարում են ոչ թե համայնքի բյուջեն համալրելու, այլ անձնական նպատակներից ելնելով, եւ այս երեւույթը միայն մեկ կամ երկու մարզերի չի վերաբերում, այլ, ըստ Տիգրան Սարգսյանի, համատարած է: «Սա նշանակում է, որ մենք մի կողմից պետք է ուժեղացնենք հսկողությունը, մյուս կողմից` խստացնենք խաղի կանոնները, օրենսդրական միջամտության անհրաժեշտություն կա», ընդգծեց վարչապետը, ավելացնելով, որ այդ նպատակով անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ փոխվարչապետի գլխավորությամբ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4